Տեխնիկական աջակցություն

Կապի օպերատորը մշտապես վերահսկում է ցանցը, սերվերային կայաններն ու իր կողմից տրամադրվող ծառայությունների որակը։ Ցանցում առաջացած խնդրի հայտնաբերումն ու դրան հետևող արձագանքը տևում է ոչ ավել, քան մի քանի րոպե, իսկ ամենալուրջ ցանցային կամ համակարգային խնդրի վերացումը ոչ ավել, քան 2 ժամ։ «Վիրուս Նետ» կազմակերպության տեխնիկական աջակցության հայտերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայտերի  90%-ը կապված են այն  խնդիրների հետ, որոնք առաջացել են բաժանորդների կողմից։ Եթե դուք դժվարանում եք համակարգչով աշխատելիս, կարծում եք, որ ձեզ տրամադրված արագությունը չի համապատասխանում իրականությանը, ցանցային կամ ծրագրային կարգավորումներում օգնության կարիք ունեք, ապա կարող եք դիմել մեր կազմակերպությանը և ստանալ պրոֆեսիոնալ աջակցություն մեր մասնագետների կողմից, ովքեր կայցելեն ձեր տուն կկատարեն առաջացած խնդիրների բացահայտման և վերացման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները։